Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցմանը. Փաշինյան
Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման եւ վերազինման համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղադրել կառավարության պատրաստած տեսանյութը:
Տեսանյութում, մասնավորապես, նշվում է որ Աշնակի 220 կիլովոլտով ենթակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքները շուտով կավարտվեն։ Մոտ 10 մլն դոլար է ներդրվել համակարգում, ենթակառուցվածքների արդիականացումը կնպաստի Հայաստանում էներգետիկ անվտանգությանը, հուսալիությանը, նաեւ սպառողներին անխափան, կայուն էներգամատակարարում ապահովելուն: ՏԿԵ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանի խոսքով, նախատեսում են ներդնել ենթակառուցվածքների ոլորտում 550-600 մլն դոլարի ենթակայանների օդային գծերի կառուցման համար:
Անցած տարի արդեն ավարտել են «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցումը, աշխատանքներ են տարվում նաեւ Շինուհայր, Ագարակ-2, Վանաձոր-1 ենթակայաններում: Հերթում են Արարատ-2-ը, Զովունին, Լիճքը: