25.11.2024
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քննարկում են այսօր դիմումը ՍԴ-ից հետ վերցնելու հարցը
prev Նախորդ նորություն

ԱԺ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունները

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ՍԴ երեք անդամների պաշտոնանկությունը:


«Քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակեցի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները», - ասված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ:



Սահմանադրության փոփոխությունների օրենքն ուժի մեջ է մտնում ԱԺ նախագահի կողմից հրապարակման հաջորդ օրվանից:


Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ձայների 89 կողմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Նախագիծ ներկայացրել ու հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։


«Իմ քայլը» այս նախագծի ընդունմամբ ըստ էության լուծում է տալիս սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին։ Նախագծով նախատեսվում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունները, ովքեր 12 և ավելի տարի այդ պաշտոնում են։ ՍԴ 9 անդամներից 3-ի լիազորությունները սրանով կդադարեն (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան):


Վերջիններիս տեղը թափուր մնալուց հետո համալրելու են նախագահի, կառավարության ու դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և ԱԺ կողմից հավանության արժանացած թեկնածուները։ Դրանից հետո կկազմակերպվի ՍԴ նոր նախագահի ընտրություն։