23.11.2024
Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են. նախարար
prev Նախորդ նորություն

Հաստատվեց. Քոչարյան-Սարգսյան հանդիպումը տեղի է ունեցել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են: Լուրը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։


«Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», - ասել է Հարությունյանը։


Թե ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ժամանակ, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուն չի մեկնաբանել՝ նշելով, որ այցելությունն անձնական բնույթ է կրել և նպատակահարմար չէ մանրամասներ ներկայացնել:


Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման փաստը Aysor.am-ին հաստատել է նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, ով ևս նույն պատճառաբանությամբ ձեռնպահ է մնացել նախագահների հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելուց:


VERELQ-ը հիշեցնում է, որ մամուլն էր այսօր գրել այն մասին, որ չնայած նախկին նախագահների լարված հարաբերություններին, սական օրերս Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպում է տեղի ունեցել: