23.11.2024
Հաստատվեց. Քոչարյան-Սարգսյան  հանդիպումը տեղի է ունեցել
prev Նախորդ նորություն

Հայաստանն այսօր գտնվում է արհավիրքի մեջ. Վանեցյան

Պետությունն այս պահին պետք է կարևորի երկու շատ կարևոր ֆունկցիա՝ ֆինանսների գեներացումը և դրանց ճիշտ և արդարացի տեղաբաշխումը: Պետք է հստակ առանձնացնենք հետևյալը՝ անվտանգային կայուն համակարգ ունենալու համար պետք է ունենանք զարգացած ու ժամանակակից տնտեսություն: Այս մասին  Գեղարքունիք մարզում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողության ժամանակ ասել է կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։


«Անվտանգային կայուն համակարգ ունենալու համար պետք է ունենանք զարգացած ու ժամանակակից տնտեսություն, որը կկարողանա ապահովել անվտանգային համակարգը ֆինանսական ռեսուրսներով»,- նշել է նա։


Վանեցյանը նաև նշել է, որ Հայաստանն այսօր գտնվում է արհավիրքի մեջ.


«Գործող իշխանությունների երկիրը կառավարելու անկարողության հետևանքով մեր հայրենիքը, ցավոք, գտնվում է սոցիալական, տնտեսական, քաղաքական արհավիրքի մեջ: Վերջին շրջանում մեր հայրենիքում շատ հետաքրքիր ու բուռն իրադարձություններ են տեղի ունենում, բայց պետությունը նախևառաջ պետք է ապահովի մեր երկրի անվտանգությունը: Երկրի անվտանգային համակարգի մեջ մտնում է թե՛ զինված ուժերի, թե՛ ներքին, թե՛ առողջապահական, թե՛ պարենային բնապահպանական անվտանգությունը: Համավարակի տարածումը ի ցույց դրեց, որ այսօր մեր երկրում խնդիր ունենք կոնկրետ առողջապահական համակարգի անվտանգության հետ։ Իշխանություններն անկարող են դիմակայել այս արհավիրքին»,- հավելել է Վանեցյանը։