8.06.2025
Անակնկալ ստուգայցեր Ավան վարչական շրջանում․խախտումների էական նվազում կա. ԲԸՏՄ
prev Նախորդ նորություն

Քոչարյանի՝ ընդդեմ Փաշինյանի ներկայացրած հայցով դատական նիստը չկայացավ

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը չկայացավ: Պատճառը դատական նիստին հայցվոր կողմի բացակայությունն էր:


Դատականը նիստը պետք է տեղի ունենար Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում, նախագահությամբ Տիգրան Գրիգորյանի: Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար:


Խոսքը քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին է, որոնք վերաբերում են բյուջեի միջոցների 2,4 մլրդ դոլարով ավելացման մասին, որը խոստացել էր Փաշինյանը՝ նշելով, որ դրա 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը:


Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:


 


 

Արցախի նախագահը մինչև տարեվերջ իր աշխատավարձը կտրամադրի բարեգործության
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին