8.06.2025
Շարունակեք, խայտառակվեք մինչև վերջ. Արփինե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Մեկնարկել են 2021-2023թթ. ՄԺԾԾ նախագծով նախարարություններների հայտերի քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները:


Դրանց շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվելու համապատասխան ոլորտներում կանխատեսվող ցուցանիշներին և բյուջետային շրջանակին, նախատեսվող ծրագրերին: Հայտերը ներկայացվել են՝ հաշվի առնելով տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով:


Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայտերը հաստատվելու են՝ հաշվի առնելով նախարարությունների նախորդ տարիների և այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արձանագրած կատարողական ցուցանիշները:


 


 

Ո՞ր լաբորատորիաներում են անում COVID-ի հետազոտություններ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին