23.11.2024
Վերադրարձրեք քաղաքացիներին խաղաղ հավաքների իրավունքը. Ռուբեն Մելիքյանը՝ կառավարությանը
prev Նախորդ նորություն

Մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները. նախարար

Կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները: Այդ մասին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման պատասխանատուները նախարարին ներկայացրել են ընթացիկ խնդիրները, ինչպես նաև քննարկել են առաջիկա անելիքները:


Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես` որքան ազատ և զբաղված մահճակալ կա:


«Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են, և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա»,- նշել է Արսեն Թորոսյանը:


Բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին:


Նախարարն ընդգծել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները: Նա նաև կենտրոնների ղեկավարներին կոչ է արել հետևողական լինել պացիենտների բուժման ընթացքին և հատուկ ուշադրություն դարձնել դուրսրգրումներին:


ՀՀ-ում ծավալման աշխատանքների արդյունքում, ինչպես ավել վաղ հայտնել էր նախարար Թորոսյանը, կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ: Նախարարի փոխանցմամբ՝ սա 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործում է։


Մինչ օրս կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկելու համար շուրջ 2000 մահճակալ է առանձնացվել, թվով 9-ը բժշկական հաստատություններում, որից 5-ը Երեւանում եւ 4-ը` մարզերում: 


Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում կա կորոնավիրուսային հիվանդությամբ 403 ծանր և 94 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում:


Հունիսի 9-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 350 նոր դեպք, մահվան 6 դեպք և 352 առողջացած։