Երևանում կգործի կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ կենտրոն
Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա:
Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
"Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։ Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։
Նոր կենտրոնը այս պահին ունի 65 մահճակալ և ևս 9-ը վերակենդանացման մահճակալ։ Մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ։ Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար։
Ուզում եմ հատուկ շեշտել, որ կենտրոնը ամբուլատոր սպասարկում չի իրականացնելու, այլ առաջնորդվելու է տրիաժի հատուկ ընթացակարգերով, որոնց հիման Երևանի շտապօգնությունը պացիենտներ է տեղափոխելու կենտրոն", - գրել է նա։