24.11.2024
Քաղաքագետ. Էրդողանն այնպիսի քաոսի մեջ է ներքաշել Թուրքիային, որից դեռ երկար ժամանակ դուրս գալ հնարավոր չէ
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. ՌԴ-ը Սիրիայում հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին

Փորձագետների կարծիքով, ՌԴ-ը կարողացել է հասնել սիրիական հարցում իր որպես քաղաքական խաղացողի կարգավիճակի ճանաչմանը և կայունացրել է իրավիճակն Ասադի զորքերի համար, ինչը թույլ է տալիս դուրս բերել ուժերն այդ երկրից:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիրն Պուտինը հրամայել է դուրս բերել ռուսական հիմնական ուժերը Սիրիայից:

Քաղաքական և ռազմական հետազոտության ինստիտուտի տնօրեն Անատոլի Խրամչիխինը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների հենց սկզբում Պուտինը հետապնդում էր իմիջային նպատակներ՝ ստիպել Արևմուտքին խոսել իրենց հետ հավասարի պես: Ըստ նրա, այդ նպատակին Մոսկվան հասավ, քանի որ սիրիական հակամարտության կարգավորմամբ զբաղվում է երկու պետություն՝ ՌԴ-ը և ԱՄՆ-ը:

ՌԴ Դաշնային Խորհրդի անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ ՌԴ-ը Սիրիայում հանդես է եկել խաղաղապահ առաջնորդի դերում: "ՌԴ-ը շրջել է հասարակական կարծիքը ԱՄՆ-ում և Եվրոպայում, նրանք հասկացան, որ ՌԴ-ը զբաղվում է օգտակար գործողություններով", - փոխանցում է Օզերովի խոսքերը РБК-ն:

ՌԴ ԳԱԱ ԱՄՆ-ի ու Կանադային ինստիտուտի փոխնախագահ Պավել Զոլոտորևը կարծում է, որ մինչև այս պահը հնարավոր է եղել հասնել նրան, որ ընդդիմությունը դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայում կառավարական ուժերի դեմ: Մյուս կողմից ՌԴ-ի ու ԱՄՆ-ի օգնությամբ ստեղծվել են նախադրյալներ "Իսլամական պետությանը" հաղթելու համար:

Stratfor-ի փորձագետների կարծիքով, ռուսական զինուժի դուրս բերումը Սիրիայից կազդի Ժնևի միջսիրիական բանակցությունների վրա: Նրանց կարծիքով, սիրիական գործողության ընթացքում ՌԴ-ը կարողացավ ուժեղացնել Բաշար Ասադի դիրքերը և թուլացնել ԻՊ-ին: Stratfor-ի գնահատականներով, ՌԴ-ը նաև ամրապնդեց իր դիրքերը այդ տարածաշրջանում:

Սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների հիմնադրամի ղեկավար Դմիտրի Բադովսկին հայտարարել է, որ ռազմա-քաղաքական առումով ՌԴ-ի գործողությունները Սիրիայում բեկումնային են եղել: Նա նշել է, որ ՌԴ-ը կարողացավ Սիրիայում խեղացի ուժ ցուցադրել և Մոսկվան իրոք կարողացել է բեկում մտցնել Սիրիայում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակում: