19.02.2026
Տիգրան Աբրահամյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանը չեր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, որոշեց հետաձգել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը:


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի, գտնվում է ստացիոնար բուժման մեջ եւ չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին:


«Հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել, այսօրվա դատական նիստը հետաձգվում է»,- հայտնեց դատավորը:


Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ին:


VERELQ-ը հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի ու Արցախի չորս նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:


 

Պետությունը կաջակցի երեխա ունեցող ընտանիքներին մարզերում հիպոտեքով բնակարան ձեռք բերել
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան