23.11.2024
Հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետը հստակեցված չէ. դեսպանություն
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության խնդիրների լայն շրջանակ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։


«Արցախ աշխանքային այցի ժամանակ հանդիպել եմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, այցելել ենք հարավային շրջաններ և քննարկել ենք անվտանգությանն առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- գրել է Գրիգորյանը։