Armenia ավիաընկերության առաջին չվերթը նախատեսվում է ապրիլի 21-ին
2016թ.-ի ապրիլից ՀՀ-ի ավիաշուկա է մուտք գործելու նոր՝ Armenia ավիաընկերությունը: Առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել ապրիլի 21-ին: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ընկերության հիմնադիրներից Թամազ Գաիաշվիլին:
Ավիաընկերությունն աշխատում է վրացական և հայկական կապիտալով: Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ավիատոմսերը կառաջարկվեն էժան գներով, եվրոպական ուղղությունների վրա Վրաստանի ու ՀՀ-ի միջև գնային տարբերությունը կկազմի 20-30% հօգուտ թբիլիսյան օդանավակայանի: Այդ մասին ընկերության ներկայացուցիչը հայտարարել է պատասխանելով
VERELQ-ի հարցին:
Ըստ նրա, պատճառը ոչ թե Երևանի Զվարթնոց օդանավակայանի թանկության մեջ է, այլ ՀՀ-ում ավիացիոն վառելիքի բարձր գների և պետական տուրքի մեջ է: Խոսքը այսպես կոչված օդի փողի մասին է, որը կազմում է տաս հազար դրամ՝20 դոլար, որը ներառված է ավիատոմսի գնի մեջ:ՀՀ-ում և Վրաստանում օդանավակայանների մատուցած ծառայությունների գնի միջև տարբերությունը էական չէ, եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ երևանյան օդանավակայանը դրական առումով տարբերվում է թբիլիսյանից:
Պատասխանելով այն հարցին, կհաջողվի արդյոք Զվարթնոցին հետ բերել ուղևորահոսքը Թբիլիսիից Գաիաշվիլին նշել է, որ ՀՀ-ից դեպի Վրաստան մեծ հոսք չկար: Դրանք եզակի դեպքեր են, երբ ՀՀ-ի քաղաքացիները նախընտրում են թռչել Թբիլիսիով:
Armenia ավիաընկերության հիմնադիրը
Աշոտ Թորոսյանն է՝ 51% բաժնեմաս,
Թամազ Գաիաշվիլին (25%) և
Ռոբերտ Հովհաննիսյանը (24%): Գաիաշվիլին հերքել է այն տեղեկությունները, որ բաժնետերերը մեջ է նաև ՀՀ վարչապետը և նրա որդին:
Խոսելով մինչ այդ հրապարակված դեպի Եվրոպա, Ասիա և ԱՊՀ երկրներ 49 եվրո տոմսերի առկայության մասին տեղեկատվությանը նա նշել է, որ դա վերաբերվում է այն տոմսերին, որոնք գնվելու են երկու ամիս առաջ, սակայն առանց օդանավակայանի եկամուտը հավշի առնելու: Դրա առկայությամբ տոմսերի գները կարժենան 96 եվրո:
Առաջին թռիչքը իրականացվելու է Երևան-Մոսկվա-Թել-Ավիվ ուղղությամբ ապրիլի 21-ին Boeing 737-700-ով: Նախատեսված են նաև թռիչքներ դեպի Դուբայ և Թեհրան:
Նրա խոսքով, ավիապարկը բաղկացած է հիմնականում "Բոինգներից": Ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացնելու է Lufthanza-ն: