3.04.2026
Հայաստանը և Ֆրանսիան քննարկեցին ռազմավարական գործընկերության հարցեր
prev Նախորդ նորություն

Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է հեռացնել Ալեն Սիմոնյանին

24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ էր ներկա եղել։


«Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին։», – 24News-ին փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ։ Հայկ Սարգսյանը նաև տեսանյութեր է ուղարկել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորում է փաստերով։


24News-ը կապ հաստատեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, վերջինս ո´չ հերքեց, ո´չ հաստատեց տեղեկությունը: Խնդրեց` մեզ բացահայտել աղբյուրը, թե ո՞վ է նման տեղեկատվություն տրամադրել: Ապա, երբ մանրամասներ փոխանցեցինք թեմայից, Սարգսյանն ասաց, որ այս պահին աշխատանք է իրականացնում, առաջիկայում վարչության ընտրություններ են և չի ուզում ավել բան ասել, բայց խոստացավ, որ ընտրություններից հետո անպայման կպատասխանի մեր բոլոր հարցերին:

Տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի առաջին նիստը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար