23.11.2024
Մեկնարկել են Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները յուրահատուկ բնույթ ունեն

Հայաստանը միշտ ասել է, որ ցանկանում է ԵՏՄ անդամ լինել։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Պատասխանելով հարցին, թե արդարացի է արդյոք պնդումը, որ Երեւանը եվրասիական ինտեգրացիան դիտարկում է բացառապես Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների տեսակետից, Նալբանդյանը նշել է, որ ինքը հարցն այդպես չէր դնի։

«Անխոս, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները յուրահատուկ բնույթ ունեն։ Սակայն ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է հաշվի առնելով այդ նախագծից բխող բոլոր շահերը։ Մենք չենք ընտրել ենք այդ ձեւաչափը՝ որպես մեկ այլ ձեւաչափի հակակշիռ։ Հայաստանը միշտ ասել է, որ ցանկանում է ԵՏՄ անդամ լինել։ Իսկ երբ մեզ առաջարկեցին միանալ, մենք համաձայնեցինք։ ԵՏՄ հիմքում ընկած 4 ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատությունը, լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսության զարգացման համար", - ասել է էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքով, դա Երևանին հնարավորություն է տալիս ավելի ազատ հասանելիություն ունենալ դեպի պաշտպանված ապրանքային շուկաներ, միասնական ծառայությունների շուկա, տրանսպորտային միջանցքներ։ ԵՏՄ-ն նոր է ստեղծվել, եւ նման կարճ ժամկետում արդյունքների մասին խոսելը վաղ է։ Սակայն այդ ինտեգրացիոն գործընթացի դրական կողմը, չնայած գլոբալ տնտեսական դժվարություններին, ակնհայտ է: