24.11.2024
ՊԵԿ-ը ներդնում է վիրտուալ ՀԴՄ-ի համակարգ. Միքայել Փաշայան
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղյակ չէ, թե  որտեղից են լուրերը, որ ինքը պատրաստվում է հրաժարական տալ:


«Չգիտեմ որտեղից են այդ լուրերը, երևի մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումից են, որոնք բազմաթիվ կայքեր տարածեցին: Սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսով եմ՝ այդ առումով նույնպես անդրադարձ կունենանք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ավինյանը։


Ավելի վաղ VERELQ-ը, հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ շրջանառվող լուրերն այն մասին, թե Ավինյանը հրաժարական է տվել, այնքան էլ հեռու չեն իրականությունից: Շատ չանցած լուրը հերքեցին կառավարությունից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակի մակարդակով: Սակայն, ըստ մեր զրուցակցի, հերքումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունում հույս ունեն հարթել այն լարվածությունը, որն էլ հանգեցրել է հավասարակշիռ Ավինյանի հեռանալու որոշում կայացնելուն: