7.04.2025
ԱԽ քարտուղարի ներքո ստեղծվել է Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ
prev Նախորդ նորություն

Առաջին կին անտառտնտեսության ղեկավարը․ նոր նշանակում Անտառային կոմիտեում

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի հրամանով Իրինա Պարույրի Հովհաննիսյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Կենսագրությունը


Իրինա Հովհաննիսյանը 2009-ին ավարտել է «Գալիք» համալսարանը՝ ստանալով տնտեսագետ մենեջերի  որակավորում։

2018-ին վերապատրաստվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ հանրային քաղաքականություններ և շահերի պաշտպանություն կրթական ծրագրով: Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստման ծրագրերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում և Ալբանիայում։

2014 թվականից հանդիսանում է «Աստղացոլք» ՀԿ նախագահ

2011-2014 թթ. - «World Vision international organization» կազմակերպության Ճամբարակի տարածաշրջանային զարգացման ծրագրի թիմի ղեկավար:

2009-2011 թթ․ - «Աստղացոլք» ՀԿ-ի դրամաշնորհների կառավարիչ

2005-2008 թթ․– Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար

1996-2004 թթ․ – «Հայաստանի հեռախոսային ցանցեր» ՓԲԸ կադրերի բաժնի պետ:


 

Մարտի 14-ից մինչև այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի. փոխնախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
07.04.2025
Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները