10.07.2025
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած պացիենտները եղել են 88 և 65 տարեկան. ԱՆ
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղարի ներքո ստեղծվել է Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնա­խումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»:


Որոշման համաձայն՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ:


ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնախմբի խնդիրներն են ՀՀ պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարե­փոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:


Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է եռամսյակը մեկ հանձնախմբի աշխատանքների մասին հաշվետվու­թյուն ներկայացնել Հայաստանի Հանրա­պետության վարչապետին:


 

Առաջին կին անտառտնտեսության ղեկավարը․ նոր նշանակում Անտառային կոմիտեում
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ