23.11.2024
Մաքսիմալ պետք է խթանենք ծնելիությունը. քննարկվել է 5-ամյա զարգացման ռազմավարությունը
prev Նախորդ նորություն

Կարմիր գծեր կլինեն Երևանի միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր գործընկերների հետ ներայացրել է նոր օրինագիրծ, որով առաջրկվում է փոփոխություններ կատարել կարմիր գծերի համար տարեկան վճարումներում:


«Եթե հիմա ապրիլի 20-ին վճարում ենք կարմիր գծերի համար տարեկան 12 հազար դրամ, դա միեւնույն է, գործում է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: Մենք նախատեսում ենք փոխել այս կարգը եւ սահմանել վճարումը կատարվում է վճարման օրվանից մեկ տարվա ժամանակահատվածի համար»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում:


Նոր օրինգծով նախատեսվում է, որ կարմիրր գծեր կլինեն Երեւանի միայն Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում: «Այնտեղ, որտեղ կլինեն կարմիր գծեր, կլինեն տեսախցիկներ, հետեւաբար հնարավոր չի լինի կարիր գծերի վրա արգելափակոցներ, մետաղներ ու լիմոնադի հին արկղեր տեղադրել», - ասել է պատգամավորը:


Նրա խոսքով, տեսախցիկի առջեւ նստած անձը տեսնելու է, թե ով բերեց տեղադրեց արգելափակոցը ու համապատասխան կառույցի աշխատակիցները գնալու և այդտեղ իրականացնելու են վարչարարություն: «Գուցե այս մասով լինեն խստացումներ համայնքային տարածքը զավթելու հետ կապված: Դա ըստ էության, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի զավթում է»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը: