23.11.2024
«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները
prev Նախորդ նորություն

Եթե պատասխանատվություն չցուցաբերվի՝ կունենանք աղետալի հետևանքներ. վարչապետ

Կորոնավիրուսի դեմ միջոցառումները շարունակվում են, հիվանդանոցային ֆոնդը, մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված, և եթե մենք կարողանանք այս տեմպը պահել, այսինքն՝ մեր հանրությունը մեր բոլոր խորհուրդներն իրականացնի, մեր նոր բացվող գործատուները պահպանեն բոլոր սանիտարահամաճարակային կանոնները, մենք կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարդիկ մեկ ամսից ավելի տներում փակված հոգեբանական ճնշման ներքո են, տնտեսական ճնշման ներքո են, բայց պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի պայմաններում, ինչը յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն:


«Ապրիլի 20-ից հնարավորություն պետք է տանք տեքստիլ գործարաններին աշխատել, բայց եթե այդ գործարանների գործատուները և աշխատողներն առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը բերելու է աղետալի հետևանքների: Այո, մենք պատրաստ ենք պատասխանատվության մեր մասը կրել: Եվ հիմա այսօր քննարկում էինք, որ այդ ձեռնարկությունները կլինեն հատուկ հսկողության տակ, և պետական ներկայացուցիչները ստույգայցերով կստուգեն, թե ինչքանով են պահպանվում այն կանոնները, որոնք ոչ միայն հրապարակված են Առողջապահության նախարարության և պարետատան կողմից, այլև, բարեբախտաբար, մենք ունենք շատ հաջողված դեպքեր, թե ինչպես են գործատուները ճշգրիտ պահպանում այդ կանոնները և ունեն շատ տեսանելի արդյունքներ: Այսինքն՝ մենք ունենք ձեռնարկություններ, որտեղ աշխատողները, իրենք իմանալով, որ ջերմություն ունենալով իրենց ներս չեն թողնելու, իրենք ուղղակի չեն գնացել աշխատանքի, շարունակել են մնալ տանը, հաստատվել է դեպքը:


Բայց մենք այսօր համաճարակային պրոբլեմ չունենք, որովհետև մարդիկ գործնականում չեն շփվել, որովհետև նաև իրենց գործատուների խիստ պահանջներն են նրանց ստիպել, որ մեկուսանան: Այսպիսի դեպքերում մեզնից բոլորը մտածում են, որ մեզ հետ տեղի չունենա, ինչ-որ ուրիշ տեղ է այդ ամեն ինչը, բայց եկեք չանենք այնպես, որ մեզնից յուրաքանչյուրը դրա աղետալի և ծանր հետևանքները զգան: Արձանագրենք, որ համենայնդեպս, այս պահին պարետատունը, Առողջապահության նախարարությունը, կառավարությունը՝ պետական կառավարման համակարգը կարողացել է համաճարակն առնել հսկողության տակ: Այս փուլից սկսած՝ արդեն մեզնից յուրաքանչյուրի, յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունն է պետք, որպեսզի իրավիճակը նեգատիվ առումով չփոխվի»,- ասաց Փաշինյանը: