24.11.2024
Եթե պատասխանատվություն չցուցաբերվի՝ կունենանք աղետալի հետևանքներ. վարչապետ
prev Նախորդ նորություն

Ոսկու պաշարի վաճառքը տրագեդիա չէ. ԿԲ նախագահի թեկնածու

Ժամանակին Հայաստանի ոսկու պաշարի վաճառքի վերաբերյալ կայացած որոշման մեջ ոչ տրագեդիա կա, ոչ էլ չարամտություն: Այս մասին Ազգաին ժողովում ապրիլի 16-ին պատասխանելով պատգամավորների հարցին՝ ասաց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը:


Հարցն ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով Ֆորսմաժորային իրավիճակներում ոսկու պաշարներ ունենալու կարևորությունը:


«2003 թվականի վերջին որոշում կայացվեց վաճառել 1,4 տոննա ոսկու պահուստը և հետաքրքրվեց: Արդյո՞ք չեք կարծում, որ սև օրվա համար արժի ունենալ ոսկու կուտակված որոշակի պաշար: Արյդո՞ք ճիշտ չէր լինի այսօրվա համար որոշակի ոսկու պաշար ունենար ԿԲ-ն, որ այս ֆորսմաժորային իրավիճակում օգտագործեր այդ պաշարը», - հարցրեց պատգամավորը:


Մարտին Գալստյանն ևս հիշեցրեց, որ ոսկին այդ ժամանակ իրացվել է ու դրա տեղը վերցրել են եվրո և բրիտանական ֆունտ:


«Բրիտանական ֆունտն այդ ժամանակ ապահովում էր 5 տոկոս տարեկան եկամտաբերություն: Այն պարագայում երբ ոսկին՝ զրո: Ոսկին որպես ֆորսմաժորային գործիք դժվար է պատկերացնելը», - նշեց ԿԲ նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ ոսկու միջոցով ֆինանսական շուկայում ինտերվենցիա հնարավոր չէ անել:


«Ավելի շատ կարող ենք անել ԱՄՆ դոլարով, քան ոսկով, այնպես որ ոսկին իրացվելիության խնդիր չի լուծում: Այդ ժամանակ մի ակտիվը փոխարինվել է մեկ այլ ակտիվով, ուղղակի այդտեղ զուտ զգայական ու նուրբ լարերի էլեմենտ կա. մենք պատկերացնում ենք, որ եթե աշխարհը, օրինակ, փլվի ոսկին մնալու է. այդ թեզը վիճելի թեզ է»,- ընդգծեց նա: