3.04.2026
Ես իրոք պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

«Վեոլիա Ջուր»-ը չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։


Ընկերության տարածած հաղորդագրության մեջ թվարկվում են հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունները. 


«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը,
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,
Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը,

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը,
Արտաշատի բժշկական կենտրոնը,
Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը,

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը,
Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը,
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։


«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։


 


 

Եթե պատասխանատվություն չցուցաբերվի՝ կունենանք աղետալի հետևանքներ. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար