24.11.2024
Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
prev Նախորդ նորություն

Սահմանվել են Արցախ մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը

Սահմանվել են Արցախ մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը:


Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշումներ, որով սահմանվում են Արցախի Հանրապետություն մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը, Արցախի Հանրապետության վարչական սահմաններում և Արցախի Հանրապետություն մուտք գործելիս կիրառվող սահմանափակումները, հավաքների կամ հանրային միջոցառումների իրականացման նկատմամբ սահմանափակումները, հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումները:


Որոշումների համաձայն, բացառություն է արվում, մասնավորապես, բեռնափոխադրում իրականացնող վարորդի և մեկ ուղեկցողի համար, գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձանց համար, առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում, հոգեհանգստի կամ թաղման արարողության մասնակցելու համար, պաշտոնական այցերի դեպքում և այլն: