24.11.2024
Վաղվանից հավեսով տաքանում է, Երևանում կունենանք +20 աստիճան տաքություն. Սուրենյան
prev Նախորդ նորություն

Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:


Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով երկրորդ փուլ են անցել  «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ում օգտին քվեարկել էր ընտրողների 49,26%-ը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% կողմ ձայնով։


Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Մասիս Մայիլյանը, սակայն, հայտարարեց, որ բոյկոտում է 2-րդ փուլը և կոչ արեց արցախցիներին չմասնակցել քվեարկությանը:


2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637:


Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարվեց, սակայն երկրորդ փուլը չհետաձգվեց: