24.11.2024
Սահմանվել են Արցախ մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանի կալանքը վնասակար է հայ-ռուսական հարաբերությունների համար. Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանի կալանքը հսկայական նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար: Եվ որքան էլ իշխանություններն ասեն, թե դա այդպես չէ, ամիսներ առաջ փորձ է արվել նենգափոխել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը, թե այդ կալանքը հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա: Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։


Նրա խոսքով, իր հետ հեռախոսազրույցում այդ պաշտոնյան հավաստիացրել է, որ ինքը նման բան չի ասել։


«Ես հույս ունեմ, որ հարաբերությունները կպահպանվեն, քանի դեռ այս կնճիռները վերացված չեն, բայց և չեմ կարող երաշխավորել, որ այդպես կլինի նաև հետագայում։ Ամեն ինչ չափ ու սահման ունի: Եվ մեկ ամիս առաջ ռուսական հեղինակավոր պարբերականներից մեկում արտահոսքը պատահական չէր, որ եթե նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքը չվերացվի, ապա հայ-ռուսական հարաբերությունները կարող են տուժել»,- ասել է Սողոմոնյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ երկրորդ նախագահը մեղադրվում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ: