19.04.2025
ԿԲ-ն կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի կտրուկ դանդաղեցում
prev Նախորդ նորություն

Դեսպանությունը դիմում է ԱՄԷ-ից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը դիմել է ՀՀ քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ.


«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով օդային հաղորդակցության ոլորտում կիրառվող սահմանափակումների պայմաններում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր առաջին իսկ հնարավոր չվերթով պատրաստ են ուղևորվել Երևան, խնդրում ենք իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալներն (բջջային հեռախոսահամար) ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected]:


Միաժամանակ հայտնում ենք, որ ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ, և ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի միայն օպերատիվ իրավիճակով պայմանավորված դեպքերում»,- ասված է հայտարարության մեջ:

Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար