19.04.2025
Քաղաքացիներն իրենք ոստիկաններին ցույց կտան տեղաշարժման թերթիկը և անձնագիրը. Պարետ
prev Նախորդ նորություն

Թորոսյանը չի բացառել, որ երկրում հայտարարված կարանտինը կարող է երկարաձգվել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառել, որ երկրում հայտարարված կարանտինը կարող է երկարաձգվել եւս մեկ շաբաթով:


Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով «COVID-19. մարտահրավեր ընդհանուր վախին» առցանց համաժողովին: Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսների բռնկման դեմ Հայաստանի պայքարի համար ձեռնարկվող գործողությունները:


«Հայաստանը սահմանափակումներ է մտցրել` ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային գործընկերների առաջարկություններին համապատասխան: Երկիրը մեկշաբաթյա կարանտինի մեջ է: Այն կարող է վերանայվել եւ երկարաձգվել եւս 7 օրով»,- հավելել է նա:


Մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 372, որից 28-ը՝ առողջացած, 343-ը՝ փաստացի բուժվող:


Բացասական թեստերը եղել են՝ 2172-ը, մահվան դեպքը՝ 1:


Հայաստանում մարտի 14-ից 30 օրով հայտարարվել է արտակարգ դրություն: 

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ. քննարկել են ընտրությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար