20.04.2025
Արտակարգ դրության ժամանակ դպրոցական տեխնիկան կտրամադրվի ուսուցիչներին. նախարար
prev Նախորդ նորություն

Արցախում արտակարգ դրություն հայտարարելու հարց առայժմ չի քննարկվում

Ներկա դրությամբ Արցախում արտակարգ դրություն հայտարարելու հարց չի քննարկվում: Այս մասին Artsakhpress-ի հետ զրույցում ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:


Նրա խոսքով,սահմանային անցակետերում սահմանված է երկու տիպի հսկողություն. առաջինը Արցախի և Հայաստանի քաղաքացիների բժշկական զննությունն է, իսկ երկրորդը՝ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ հսկողությունն է, որովհետև նրանց մուտքն այս պահի դրությամբ արգելափակված է, առավել ևս այն երկրների քաղաքացիներին, որոնք ռիսկային են համարվում վարակի տարածման առումով: Սահմանված երկու հսկողությունները համատարած իրականացվում են բոլոր քաղաքացիների շրջանում: 


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 24-ի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության որևէ դեպք չի հայտնաբերվել:


 

Օտարերկրացի պրոֆեսիոնալ մարզիկների համար ՀՀ-ում աշխատանքային պայմանագիր կնքելը կհեշտանա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար