Օտարերկրացի պրոֆեսիոնալ մարզիկների համար ՀՀ-ում աշխատանքային պայմանագիր կնքելը կհեշտանա
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է հեշտացնել օտարերկրացի պրոֆեսիոնալ մարզիկների` Հայաստանում աշխատանքային պայմանագիր կնքելու գործընթացը:
Ելույթ ունենալով ԱԺ-ում Սիմոնյանը պարզաբանեց, որ ֆուտբոլային ակումբները չեն հասցնում օրենքով նախատեսված բյուրոկրատական ժամանակում պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ և տրանսֆերի ժամանակահատվածն օգտագործել, որպեսզի ֆուտբոլիստների հրավիրեն հայկական ակումներում խաղալու համար: Թեպետ նախագծի քննարկման ժամանակ պատգամավորները եկել են եզրակացության, որ կարելի է այն կիրառել բոլոր սպորտաձևերի ակումբների համար:
Այսպիսով, ըստ էության առաջարկվում է հեշտացնել աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը այն օտարերկրացի մարզիկների համար, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ եւ միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր:
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, ոչ կառավարությունը նպատակահարմար է համարում այս պահին առաջնորդվել առաջարկվող կարգավորմամբ: