24.11.2024
Ավելի քան 600 ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն հորդորում է խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից

Արտաքին գործերի նախարարությունը հորդրել է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Պատճառը, ինչպես նշում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունց, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակն է: «Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի», - ասված է հայտարությա մեջ:


Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում, ԱԳՆ-ն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ։