Իրանի ընտրություններ. «Բազեների» հաղթանակը՝ցածր մասնակցության ֆոնին
Իրանում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները խոսում են այն մասին, որ պահպանողականները տարել են սպասված հաղթանակ:
Ազգային միասնության ցուցակը, որը գլխավորում էր Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հավաքել է ամենաշատ թվով ձայները՝չնայած ընտրողների ցածր մասնակցության:
Թեհրանի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Սադեղ Զիբակալամը հայտարարել է, որ ցածր մասնակցությունը թույլ չի տալիս խոսել «բազեների» լիարժեք հաղթանակի մասին:
Նա նշել է, որ խոշոր քաղաքներում բնակչության 70-80 տոկոսը չի մասնակցել ընտրություններին և այս ֆոնին բարդ է խոսել հաղթանակ տոնելու մասին:
Նշվում է, որ Իրանում ռեֆորմիստների շանսերը բավականին ցածր էին, քանի որ Իրանում ավանդաբար ուժեղ են պահպանողականների դիրքերը: Այդ դիրքերն էլ ավելի շատ են ամրապնդվել Թրամփի և Իրանի հակասությունների ֆոնին:
Փորձագետների կարծիքով, 2021թ.-ին պահպանողականներն ունեն բոլոր շանսերը հաղթանակ տանելու նախագահական ընտրություններում: Սակայն դա կարող է լինել այաթոլա Ալի Խամենեի պյուռոսյան հաղթանակը, քանի որ տնտեսական և սոցիալական բոլոր խնդիրների համար պատասխանատվությունը բաժին է ընկնելու ոչ թե ռեֆորմիստների վրա՝Հասան Ռոհանիի գլխավարությանբ, այլ պահպանողականների՝ռահբարի առաջնորդությամբ:
Իրանում ընտրողներից 29 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝կանայք:
Իրանի խորհրդարանում 5 տեղ է հատկացվում էթնիկ և կրոնական փոքրամասնություններին՝հայերն ունեն 2 տեղ խորհրդարանում:
Պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով: