20.04.2025
 Ռեֆորմիստների որակազրկումը կբերի պահպանողականների գերիշխանությանն Իրանի խորհրդարանում
prev Նախորդ նորություն

Վերլուծաբան. ՌԴ-Թուրքիա հարաբերությունները զարգանում են վատթարագույն սցենարով

Իդլիբում լարվածության պատճառով ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են վատթարագույն սցենարով, սակայն հարաբերությունների ապագա սրումը ձեռնտու չէ Անկարային: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին:


Նա նշել է, որ Իդլիբում միջադեպերի պատճառով, որի ընթացքում թուրք զինվորականներ են զոհվել, Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները կարող են հասնել 2015թ.-ի մակարդակի, երբ խոցվեց ռուսական կործանիչը:


Ըստ նրա, թուրքերին ձեռնտու չէ այդպիսի սցենարը, քանի որ Մոսկվայի հետ կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, այդ թվում Ակկույու ատոմակայանի շինարարությունը, Թուրքական հոսքն և այլն:


 

Լարսը փակ է բեռնատարների համար, կան կուտակումներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար