17.02.2026
Բակո Սահակյանը հանդիպել է Արթուր Դավթյանի հետ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈւ խնդրանքին. տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դի

ՀՀ-ն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈւ խնդրանքին և թույլատրել ՀՀ տարածքից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դի:


Ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից փետրվարի 19-ինիրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են զոհված ադրբեջանցի զինծառայողի դին:


Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները:


 

Մահացել է սիրված դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին