24.11.2024
Կարանտինային ժամկետի ավարտից հետո կապահովվի քաղաքացու վերադարձը ՀՀ. դեսպանություն
prev Նախորդ նորություն

Միխայիլ Մյասնիկովիչն առաջին աշխատանքային այցը կկատարի Երևան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջին աշխատանքային այցը կկատարի Երևան: Նա Հայաստան կժամանի արդեն վաղը՝ փետրվարի 7-ին:  


ԵՏՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այցի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:


Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել մինչև 2025 թվականը նախատեսված Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման մոտեցումները: