Կարանտինային ժամկետի ավարտից հետո կապահովվի քաղաքացու վերադարձը ՀՀ. դեսպանություն
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտապես տեղեկատվություն է ստանում Չինաստանից ՌԴ Տյումենի մարզ տարհանված ՀՀ քաղաքացի Լ․Բաղդասարյանի վերաբերյալ։ Այս մասին ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, որում մանրամասներ է ներկայացվում Չինաստանից Ռուսաստան տարհանված ՀՀ քաղաքացու վերաբերյալ:
«Մշտական կապ է պահպանվում ՌԴ համապատասխան մարմինների, մարզային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Սահմանված կարանտինային ժամկետի ավարտից հետո դեսպանությունն, ըստ անհրաժեշտության և պահանջի, կապահովի քաղաքացու վերադարձը Հայաստան»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել էր, որ Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու դուրս բերումը իրականացվել է Ռուսաստանի աջակցությամբ: