Երևանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի իր մանդատը: Նման որոշում է կայացվել այսօր՝ հունվարի 27-ին, մայրաքաղաքի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության հրատապ նիստի արդյունքում:
Ինչպես խմբակցության անդամները նախապես հայտարարությամբ էին դատապարտել Հենրիկ Հարթենյանի արարքը, նույնպես եւ այսօր միաձայն դատապարտել են և հորդորել նրան՝ հրաժարվել ավագանու անդամի մանդատից, լրագրողների հետ զրույցում ասել է լրագրողների հետ զրույցում «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանը:
Էյրամջյանի խոսքով՝ Հարթենյանը ընդունել է խմբակցության առաջարկը, շուտով նա հայտարարություն կտարածի: Նա չցանկացավ մեկնաբանել պատճառները. «Կարևորը ոչ թե պատճառներն են, այլ՝ եղելությունը, որը մեզ համար ընդունելի չէ: Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգինհարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է եւ հորդորցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»:
Նա հավելելց, որ Հենրիկ Հարթենյանը հեռացել է քաղաքապետարանի այլ մուտքով:
Հենրիկ Հարթենյանը Facebook-ում իր էջի «Սթորի» բաժնում տեղադրել է Սարա Թովմասյան անունով աղջկա Facebook-յան էջի «սքրին»-ը՝ գրառելով. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյան-ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան հեռակա բանավեճի ֆոնին, որի պատճառով նաև այն մեծ հանրային արձագանք ստացավ:
Այնուհետև պարզվեց, որ դա Հրայր Թովմասյանի աղջկա էջը չէ, սակայն դեպքն ինքնին շատերի, այդ թվում «Իմ քայլը» բլոկի ներկայացուցիչների զայրույթն է առաջացրել: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր այն իր Facebook-յան էջից:
Նույն խմբակցության անդամ անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր․«Հարգելի՛ քաղաքացիներ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ատելության խոսքի ցանկացած դրսեւորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: Վաղը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։ Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ»,- գրել է նա: