5.04.2026
Դեռ 24 տարեկան. Հայաստանում տոնում են Բանակի օրը
prev Նախորդ նորություն

Հայաստանը 54-րդն է տնտեսական ազատության վարկանիշում

Հայաստանը հայտնվել է տնտեսական ազատության վերաբերյալ վարկանշային ցանկի 54-րդ հորիզոնականում։ Տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկում են ամերիկյան Heritage Foundation հետազոտական ինստիտուտն ու The Wall Street Journal պարբերականը։

Ինդեքսը հրապարակվել է Heritage Foundation-ի կայքում։ Ցանկում ընդգրկված է 178 երկիր։ Հայաստանը, հավաքելով 67.0 միավոր, հայտնվել է երկրների խմբում, որոնց տնտեսությունը համարվում է «չափավոր ազատ»։ Անցած տարի Հայաստանը հավաքել է 67,1 միավոր՝ զբաղեցնելով 52-րդ տեղը։

Վրաստանը հայտնվել է 23-րդ տեղում՝ 72.6 միավորով, Ադրբեջանը՝ 91-րդ տեղում՝ 60.2 միավորով։ Թուրքիան ցանկում հայտնվել է 79-րդ տեղում, Իրանը՝ 171-րդ տեղում, իսկ Ռուսաստանը զիջել է դիրքերը 10 կետով՝ հասնելով 153-րդ հորիզոնականին։

Ամենաազատ տնտեսություններով երկրներ են ճանաչվել, ինչպես և մեկ տարի առաջ, Հոնկոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, իսկ ոչ ազատ՝ Վենեսուելան, Կուբան և ԿԺԴՀ-ն։ ԱՄՆ-ն ցանկում զբաղեցրել է 11-րդ տեղը, իսկ Չինաստանը՝ 144-րդ:

Վարկանշային ցանկը կազմողները հաշվի են առնում տնտեսական ազատության մակարդակը, որը նրանք գնահատում են տասը չափորոշիչի հիման վրա: Դրանցից են սեփականության իրավունքների երաշխիքը, կոռուպցիայից ազատությունը, պետական ծախսերի արդյունավետությունն ու թափանցիկությունը, առևտրի ազատությունը և աշխատաշուկայի ճկունությունը։
Էդվարդ Նալբանդյանը խիստ քննադատեց
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար