19.04.2025
ԱԺ կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում չարաշահումների համար 2 անձի մեղադրանք առաջադրվեց
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:


Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:


«Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտակայքում քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին: Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում այս ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»,- գրել է ՀՀ վարչապետը:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրակնացնող ուկրաինական ինքնաթիռ: Ինքնաթիռում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Որևէ մեկին փրկվել չի հաջողվել:


 

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար