13.07.2025
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Իրանի հետ կկապի նոր ավտոմոբիլային մայրուղի

Սկսվել են ադրբեջանական և իրանական Աստարա քաղաքները իրար կապող ավտոմայրուղու շինարարական աշխատանքները: Այս մասին ասել է Իրանի ճանապարհների քաղաքաշինության փոխնախարար Խայրուլլա Հադեմին:


Նրա խոսքով, այդ ճանապարհի երկարությունը շուրջ 1 300 մետր է:


«Իրանի և Ադրբեջանի միջև արտադրանքի տարանցումը և քաղաքացիների փոխադրումը մեր հիմնական խնդիրներից է: Այդ կապակցությամբ քաղաքի մերձակայքում կառուցվել է նոր տերմինալ», - հավելել է Հադեմին:


Փոխնախարարն անդրադարձել է նաև Ռաշտ-Աստարա երկաթուղուն:


«Քանի որ երկաթգիծը որոշ հատվածներում անցնում է ցանքատարածքներով՝ այդ տարածքները պետք է գնել դրանց տերերից», - նշել է նա:

Որոշակի փուլում ռուսական գազը կարող է միանալ TANAP-ին. դեսպան
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ