24.11.2024
Երևան-Սալոնիկ և Գյումրի-Աթենք. «Ryanair» ավիաընկերության նոր չվերթները մայիսից
prev Նախորդ նորություն

Հանգիստ նստեք տեղներդ. Փաշինյանի խորհուրդը տնայնագործ գեոպոլիտիկներին

Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավանաբար արձագանքելով սոցիալական ցանցերում իր ու իշխանության հասցեին ուղղված քննադատությանը, թե ինչո՞ւ ՀՀ-ն չի արձագանքում Կասեմ Սուլեյմանիի սպանությանը:


«Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին եւ մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով:


Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ»,- գրել է նա:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, հունվարի 3-ին ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջակայքին, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։


Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։


Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից Սուլեյմանիի մահվան համար: