24.11.2024
Արցախում հիվանդության հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել
prev Նախորդ նորություն

Երևան-Սալոնիկ և Գյումրի-Աթենք. «Ryanair» ավիաընկերության նոր չվերթները մայիսից

Այսուհետ Հայաստանից հնարավոր կլինի թռչել նաև Հունաստան` սկսած 16 000 դրամից։ Այս մասին հայտնում  է իռլանդական «Ryanair» ավիաընկերությունը։


Նշվում է, որ թռիչքները կսկսվեն 2020թ․ մայիսից, շաբաթական երկու անգամ և կլինեն երկու ուղղություններով՝ Երևան-Սալոնիկ և Գյումրի-Աթենք։


Ի դեպ, հայ ուղևորները Հունաստանում իրենց ամառային հանգիստն անցկացնելու համար տոմսեր կարող են գնել նույնիսկ աշնան ամիսներին՝ հոկտեմբերից սկսած։


«Հայտարարելով Գյումրիից Աթենք և Երևանից Սալոնիկ նոր ուղղությունների մասին՝ «Ryanair»-ն ուրախ է ԵՄ և Հայաստան միջև ուղիղ կապերի հետագա զարգացման համար,-ասել է ընկերության վաճառքի գծով տնօրեն Դեվիդ Օ՛Բրայենը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարաթյան կողմից հարկերից ազատումը թույլ է տվել մեկ տարում 6 ուղղության փոխարեն ունենալ Հայաստանը ԵՄ-ին կապող 16 ուղղություն։- Հայ գնոդներն ու այցելուները կարող են ամրագրել իրենց տեղերն ամենացածր գներով էկոլոգիապես ամենամաքուր, ամենականաչ եվրոպական ավիաընկերություննում»,- ասել է նա։


Այս կապակցությամբ՝ ավիաընկերությունը հայտարարում է, որ 2020թ․ մայիս-օգոսոտոս ամիսների իր չվերթների գինը Հայաստանից մեկնող ուղևորների համար կարժենա ընդամենը €29.99 ՝ մինչև հունվարի 5-ը Ryanair.com կայքով ամրագրելու դեպքում։