20.04.2025
Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Արցախում հիվանդության հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել

Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Երևան-Սալոնիկ և Գյումրի-Աթենք. «Ryanair» ավիաընկերության նոր չվերթները մայիսից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար