26.11.2024
ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ն առաջընթաց չի գրանցել Ադրբեջանի ընտրական օրենսդրության հետ կապված
prev Նախորդ նորություն

Վրաստանի առաջին նախագահի որդին բուժումը կշարունակի արտասահմանում

Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, ապաքինվում է: Ընտանիքը պլանավորում է նրան արտասահման տանել վերականգնման:


Ցոտնե Գամսախուրդիան դեկտեմբերի 19-ի երեկոյան հարձակման է ենթարկվել Թբիլիսիի կենտրոնում: Ականատեսների խոսքով՝ մի քանի մարդ է հարձակվել նրա վրա, երբ նա դուրս էր գալիս տնից: Ծայր առած ծեծկռտուքի ընթացքում նա դանակի մի քանի վերքեր եւ բութ իրով հարվածներ է ստացել ու տեղափոխվել է հիվանդանոց:


«Նրա առողջական վիճակը կայուն է: Համակարգչային շերտագրության մեջ ոչ մեծ դրական դինամիկա կա: Մենք միեւնույն է մտածում ենք նրան տեղափոխելու մասին, որովհետեւ համոզված չենք, թե ապագայում բարդացումներ չեն լինի: Մոտ օրերս կորոշվի, թե մենք նրան ուր կտանենք եւ ինչպես»,- հայտարարել է Գամսախուրդիայի կինը Աննա Ջաբաուրին: