ՀՀ-ն ստի թագավորություն է. ԲՀԿ-ականը հրապարակել է Սահմանադրության նախագիծ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ Սահմանադրության իր տարբերակը:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (նախագիծ)
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության գործունեության և զարգացման հիմնական սկզբունքը երկակի ստանդարտների կիրառումն է:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը իշխանական և իշխանահաճո տարրերի ընտանիքների բարեկեցությունն է:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է՝ դատարանների մուտքերն արգելափակելու և հանրապետության հրապարակից դատավորներին սպառնալու միջոցով:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում օրինականությունն ապահովվում է քաղաքական այլախոհներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և թաթիկները կտրելու միջոցով:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն տնօրինվում է՝ ըստ քմահաճույքի:
Հոդված 7. Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության հպարտ ու խաբված ժողովուրդը»,- գրել է նա: