24.11.2024
Պատվերով համերգ չի. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն կողմ քվեարկեց երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրմանը

Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:


Համաձայն կառավարության կողմից ներկայացված փաթեթի, նախատեսվում է վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր:


Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։


Նշենք, որ օրենքը ուժի մեջ է մտնելու 2020թ. հունվարի 1-ից, եւ կգործարկվի տուգանային միավորների համակարգը տեսա եւ լուսանկահարանող սարքավորումներով հայտնաբերված իրավախախտումների համար։


Բացի այդ, օրենքը ուժի մեջ է մտնելու 2020թ. սեպտեմբերի 1-ից, եւ կգործարկվի ճանապարհապարեկային տեսուչների կողմից հայտնաբերված իրավախախտումների համար (հետաձգումը պայմանավորված տեխնիկական եւ ծրագրային հարցերով։