24.11.2024
ՀՀԿ-ն կվերապրի Սերժ Սարգսյանին. Արմեն Աշոտյանի՝ երեք առաջնորդների մասին ակնարկը
prev Նախորդ նորություն

Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից. Փաշինյան

2020թ. պետական բյուջեն այո՛, հեղափոխական է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2020թ-ի պետբյուջեի նախագծի ամփոփոիչ քննարկման ժամանակ:


Հիշեցնելով, որ վաղը դեկտեմբերի 7-ն է՝ 1988թ. աղետալի երկրաշարժի տարելիցը, նա նշեց, որ աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետև մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: Ըստ վարչապետի՝ տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել:


«Ուզում եմ արձանագրել, որ մենք 2020թ. լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում և որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ: Եվ այդ փուլի իմաստը, այսպես ասած, սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ:


Մենք պետք է աղետի գոտում արդեն խոսենք ոչ թե ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու մասին: Եվ որպես այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ, ես ուզում եմ ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից և, ընդ որում ուզում եմ ընդգծել, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, բայց սա չի էլ նշանակում, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտավորություն: Ինչպես հարցուպատասխանի ընթացքում ասել եմ, մենք ամեն տնակի պատմությունն արդեն իսկ ձևավորել ենք և ամեն տնակի նկատմամբ կլինի անհատական մոտեցում: Դա այսօր Գյումրիի՝ որպես տնտեսապես և քաղաքաշինական առումով զարգացած քաղաքի պոտենցիալը խոչընդոտող թիվ 1 գործոնն է: Այնպես որ իսկապես նոր փուլ է բացվում 1988թ. երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում»,- հայտարարեց վարչապետը: