23.11.2024
Թուրք մասնագետները պատրաստել են ադրբեջանցի դիպուկահարներին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն կարող է երկաթգծային կապ ունենալ Իրանի հետ Նախիջևանի տարածքով. Մամեդյարով

Տարածաշրջանում առկա չկարգավորված հակամարտությունները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, խոչընդոտում են բազմակողմանի համագործակցությանը:


Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 24-րդ նիստում ունեցած ելույթում:


«Իհարկե, մենք բոլորս պետք է խոստովանենք, որ ՏՀԿ տարածաշրջանում առկա չկարգավորված հակամարտությունները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես դա արտացոլված է Անթալիայի Կոմյունիկեում, խոչընդոտում են բազմակողմանի համագործակցությանը: Անհրաժեշտ է փոխել ներկա իրականությունը, տեղում լուծել բոլոր խնդիրները, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ստեղծել մեր երկրների միջև համագործակցության համար:


Կոմյունիկեում արտացոլված կարևոր կետերից մեկն էլ ենթադրում է տարածաշրջանում առկա լարվածության օջախների վերացում: Ցավոք, առկա հակամարտությունները նաև սահմանափակում են տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները: Օրինակ, եթե Հայաստանը չօկուպացներ մեր հողերը, ապա այսօր Նախիջևանի վրայով երկաթուղային հաղորդակցություն կունենար Իրանի հետ», - ասել է Էլմար Մամեդյարովը: