5.04.2026
Իրանը կարող է «չորս րոպեում» ուրանը մինչեւ 20 տոկոսով հարստացնել
prev Նախորդ նորություն

Լավրով. իրանական միջուկային գործարքի շուրջ խնդիրների արմատը ԱՄՆ գործողությունների մեջ է

Իրանական միջուկային գործարքի շուրջ տագնապահարույց իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ ԱՄՆ-ն ոչ միայն հրաժարվել է իր պարտավորություններից, այլեւ պահանջում է դա անել մյուս մասնակիցներից: Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Մենք անչափ մտահոգված ենք, եւ այդ մտահոգությունն առաջացել է ո՛չ այսօր եւ ո՛չ էլ երեկ, այլ անցյալ տարվա մայիսից, երբ Միացյալ Նահանգները գրգռիչ կերպով հայտարարեց այս համաձայնագրից իր դուրս գալու մասին»,- ասել է նա:


«ԱՄՆ-ն ոչ միայն խզեց սեփական պարտավորությունները՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, այլեւ բավականին ամբարտավանորեն, պատժելու սպառնալիքներով աշխարհի մնացյալ բոլոր երկրներին արգելել է կատարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կատարումը,- շարունակել է Լավրովը: - Դրանով իսկ Վաշինգտոնը բոլորից պահանջել է, որ նրանք ոչ մի բան չանեն այն ամենից, ինչ Իրանին տրամադրվում է ՀԳՀԾ-ով: Իրանից պահանջում են կատարել բոլորն առանց բացառության, իսկ ի պատասխան ոչինչ չեն տալիս»,-նշել է նա:

Ադրբեջանից և Իրանից գազի մատակարարումները Թուրքիա նվազ ապահով են, քան ռուսական գազի գնումը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար