19.04.2025
ԱԱԾ-ն կուժեղացնի պայքարը կոռուպցիայի դեմ
prev Նախորդ նորություն

Խնդրել եմ վարչապետին, որ մեզ մոտ ստուգումներ իրականացնեն. Ցոլակյան

Խնդրել եմ վարչապետին, որ մեզ մոտ ստուգումներ իրականացնեն: Այս պահին Պետական վերահսկողական ծառայությունը կառույցում ուսումնասիրություն է կատարում: Այս մասին լրագրողներին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:


«Աշխատանքից ազատել են մարդկանց կամ մարդու, որը բողոքել է, թե իբր նախարարությունում տարբեր ուղղություններով խախտումներ կան: Դրա հիմքով խնդրել եմ, որ գան ստուգեն և պարզեն, իսկ եթե կան խախտումներ՝ պատժեն»,- ասաց Ցոլակյանը: Նա նաև նշեց, որ այդ խոսակցությունները սկսվել են Փրկարար ծառայության տնօրենին պաշտոնից ազատելուց հետո:


«Փրկարար ծառայության ազատված ղեկավարը թերացել է, անտառային հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, Հայաստանում չի եղել»,- հավելեց նա:


Նախարարի խոսքով, 6500 հոգուց բաղկացած կոլեկտիվում 9 հոգի է ընդամենը ստորագրել այն փաստաթղթի տակ, թե համակարգում խախտումներ կան:

ՍՈՒ-4 ինքնաթիռները Հայաստան կհասնեն 2020 թվականի սկզբին. Տոնոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար