Տնտեսական ահազանգ. Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալը կրճատվում է
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների ծավալը 2014 թվականին նվազել է 7,7 տոկոսով: Ըստ հրապարակած պաշտոնական տվյալների՝ 2013-ին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք է եղել 2 միլիարդ 302 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2014-ին՝ 2 միլիարդ 123 միլիոն ԱՄՆ դոլար:
2013-2014թթ․ Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների գրեթե 80 տոկոսը Ռուսաստանից էր, ինչը հիմանկանում պայամավորված է դեպի ՌԴ աշխատանքային միգրացիայով: Համեմատած 2013 վականի տվյալների հետ՝ անցած տարում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը դոլարային արտահայտմամբ կրճատվել է մոտ 10 տոկոսով:
«2013թ. Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 1 միլիարդ 727 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2014թ.-ին 1 միլիարդ 554 միլիոն դոլար: Բացասական տարբերությունը կազմում է ավելի քան 10 տոկոս», - հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը, հավելելով, որ 2014 թվականին նախորդ տարվա հետ համեմատած՝ ԱՄՆ-ից տրանսֆերտների ծավալը չնչին աճ է գրանցել: 2013թ-ին այն կազմել է 152.7 միլիոն ԱՄՆ դոլար, 2014թ.՝ 155.6 միլիոն ԱՄՆ դոլար:
Ռուսաստանը հանդիսանում է հետխորհրդային երկրների աշխատանքային միգրանտների արտագնա զբաղվածության հիմնական վայրը: Ըստ 2013 թվականի տվյալների՝ Ռուսաստանից ԱՊՀ երկրներ բանկերի միջոցով մասնավոր փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 21 մլրդ ԱՄՆ դոլար: Նշվաշ ընդհանուր ծավալից Հայաստանի մասնաբաժինը կազմում է մոտ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար, Վրաստանին փոխանցվել է մոտ 1 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանին՝ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար:
ԱՄՆ-ից մասնավոր դրամական փոխանցումները դեպի նույն պետություններ զիջում են Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալներին մոտ 10-13 ագնամ:
Հայաստանի կենտրոնական բանկը Ռուսաստանից եկող տրանսերտների կրճատումը հիմնականում պայմանավորում է ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկմամբ: «Տրանսֆերտների ֆիզիկական ծավալաները մեծ փոփոխություններ չեն կրել անցած տարում 2013 թ. նկատմամբ: Խնդիրը ռուբլու արժեզրկման մեջ է», - նշում են մասնագետները:
Տնտեսագետների կանխատեսմամբ, 2015 թ.-ին Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների ծավալը կարող է շարունակվել կրճատվել, քանի որ ֆիզիկական անձանց անունով փոխանցումների գերակշիռ մասը Ռուսաստանից է, իսկ այնտեղ տնտեսական աճը կտրուկ դանդաղել է նավթի միջազային գների անկման և Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների պատճառով:
Մանսգետների կարծիքով, տրանսֆերտների կրճատումը 3 մլրդ ԱՄՆ դոլար բյուջե և ատաքին առևտրի բավական մեծ բացասական հաշվեկշիռ ունեցող Հայաստանի համար ահազանգ է: Սա կարող է հանգեցնել երկրում սպառման ծավալների կրճատման (տրանսֆերտները փակում են արտահանման և ներկրման բացասականը հարաբերակցությունը), ինչը բացասական հետևանքներ կունենա տնտեսության համար, քանի բյուջետային եկամուտների մոտ կեսը գոյանում է առևտրի ոլորտից: