25.11.2024
Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Սիրիայում իր հայրենակիցների կողքին. Սինանյան
prev Նախորդ նորություն

Բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել. Մամեդյարով

Համագործակցության տարածքում չկարգավորված հակամարտությունները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային կայունության համար: Այդ մասին Աշխաբադում կայացած Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում իր ելույթում ասել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:


Նախարարը նշել է, որ Ադրբեջանը հանդիսանում է մոտ ժամանակներում այս հակամարտության քաղաքական լուծման կողմնակից. «Միևնույն ժամանակ, բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել և չպետք է ծառայեն իրավիճակը շարունակելուն և պահպանելուն, որը ծագել է ուժի կիրառման, օկուպացիայի և էթնիկ զտումների արդյունքում»:


Նա նաև ասել է, որ միջազգային հակամարտությունները, էթնիկ զտումները և ինքնիշխան տարածքների օկուպացիան հանդիսանում են անդրսահմանային սպառնալիքների մակարդակի բարձրացման հիմնական չափանիշները, ներառյալ ահաբեկչությունը, ինչը վտանգ է ստեղծում՝ միջազգային խաղաղության և անվտանգության, Համագործակցության բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության համար: